Պեդրիի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ազդրի մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն վեց շաբաթ, հայտնում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի վերականգնման ժամանակահատվածը կտևի մոտավորապես երեք շաբաթ։

Ֆուտբոլիստի վնասվածքը ավելի լուրջ է, քան սպասվում էր։ Հետևաբար, 22-ամյա իսպանացին խաղադաշտ չի վերադառնա մինչև դեկտեմբերի 9-ը։