«Ռոման» հույս ունի ուժեղացնել իր կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին, «Ռոման» հետաքրքրված է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ ձեռք բերել հարձակվող Յոզուա Զիրկզեին։
24-ամյա Զիրկզեն այս մրցաշրջանում նվազագույն խաղաժամանակ է ստացել և, հավանաբար, ձմռանը կցանկանա լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Transfermarkt պորտալը հոլանդացուն գնահատում է 28 միլիոն եվրո։