Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

2025/2026 մրցաշրջանում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը այնքան արդյունավետ չի եղել, որքան 2024/25 մրցաշրջանում։ Լրատվամիջոցները կրկին ակտիվորեն կապում են ֆուտբոլիստին Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հետ։

TBR Football-ի փոխանցմամբ՝ Սալահի Սաուդյան Արաբիայից առաջարկը մնում է բաց։ Մերձավոր Արևելքում Սալահը կարող է վաստակել մոտ 170 միլիոն եվրո աշխատավարձ և ակումբներից մեկում բաժնեմասի իրավունք։ Թե կոնկրետ որ ակումբում կարող է հայտնվել Սալահը, չի նշվում։

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը խաղացել է 13 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։