«Լիվերպուլը» հակառեկորդ է սահմանել

Չորեքշաբթի օրը «Լիվերպուլը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում տնային խաղում ծանր պարտություն կրեց «Քրիսթալ Փելասից» (0-3):

Արնե Սլոթի թիմը պարտվեց վերջին յոթ խաղերից վեցերորդում, ինչը նաև ցավալի «ձեռքբերում» էր. ըստ Opta-ի՝ սա առաջին դեպքն է 1934 թվականից ի վեր, երբ «Կարմիրները» ներքին գավաթի խաղում պարտվում են «Էնֆիլդում» երեք կամ ավելի գոլի տարբերությամբ:

«Լիվերպուլի» հաջորդ խաղը շաբաթ օրը է՝ կրկին «Էնֆիլդում», բայց այս անգամ Պրեմիեր լիգայում «Աստոն Վիլլայի» դեմ: Ինը խաղից հետո գործող չեմպիոնը աղյուսակում ընդամենը յոթերորդ տեղում է՝ 15 միավորով: