«Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դևիդը կարիերան շարունակելու նոր տարբերակներ ունի։
25-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի կարողացել իր ներդրումն ունենալ Իտալիայում, ինչը մամուլում ենթադրություններ է առաջացնում նրա մոտալուտ տեղափոխության մասին՝ այլ լիգա։ Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» պատրաստ է մրցակցել «Բավարիայի» հետ Դևիդի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դեռևս պարզ չէ, թե որքանով է «Յուվենտուսը» հետաքրքրված հարձակվողից բաժանվելով։ Ջոնաթան Դավիդը թուրինյան ակումբին միացել է անցյալ ամռանը «Լիլից»՝ որպես ազատ գործակալ։
Նա «Ծեր Սինյորայի» կազմում անցկացրել է 11 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
Լիգա 1-ի նախկին աստղի գինը Transfermarkt-ում կազմում է 45 միլիոն եվրո։