Լոնդոնի «Արսենալը» շարունակեց իր հաղթական շարքը՝ Լիգայի գավաթի խաղարկությունում տանը 2-0 հաշվով հաղթելով «Բրայթոնին»։
Միկել Արտետայի թիմը հաղթանակ տարավ Էթան Նվաներիի և Բուկայո Սակայի 57-րդ և 78-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ։
Opta-ի տվյալներով՝ «Արսենալը» դարձավ անգլիական բարձրագույն դիվիզիոնի առաջին թիմը, որը մեկ ամսվա ընթացքում վեց խաղում վեց անգամ անառիկ է պահել դարպասը։
Նախկինում «Արսենալը» հաղթել է «Քրիսթալ Փելասին» (Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-0), «Ատլետիկո Մադրիդին» (Չեմպիոնների լիգա, 4-0), «Ֆուլհեմին» (Անգլիայի Պրեմիեր լիգա, 1-0), «Վեսթ Հեմին» (Անգլիայի Պրեմիեր լիգա, 2-0) և «Օլիմպիակոսին» (Չեմպիոնների լիգա, 2-0)։
Լոնդոնյան հսկայի հաջորդ մրցակիցը «Բըրնլին» է։ Խաղը կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայում նոյեմբերի առաջին օրը