Ուիլյամ Սալիբան թիմակցին համեմատել է Մարկուս Ռեշֆորդի հետ

Չորեքշաբթի օրը Լոնդոնի «Արսենալը» Լիգայի գավաթի խաղարկությունում 2-0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։ Տասնյոթամյա հարձակվող Անդրե Աննուսը նորամուտը նշեց «Արսենալների» կազմում՝ մեկնարկային կազմում խաղալով մինչև 77-րդ րոպեն։

Խաղից հետո թիմակից Ուիլյամ Սալիբան գովաբանել է նորեկին։

«Նոր Ռեշֆորդ», – ասել է ֆրանսիացին երիտասարդ հարձակվողի սոցիալական ցանցերի գրառման տակ՝ ավելացնելով հիացմունք արտահայտող էմոջիներ։