Դուշան Վլահովիչը խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կրկին խոսել է իր ապագայի մասին։ Չորեքշաբթի օրը սերբը օգնեց «Ծեր Սինյորա»-ին հաղթել «Ուդինեզե»-ին 3-1 հաշվով՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը հինգերորդ րոպեին։

«Չգիտեմ, թե ինչ է սպասվում ապագայում, բայց երբեք մի՛ ասա՝ երբեք։ Ես կենտրոնացած եմ ներկայի վրա։ Ապագայի մասին հիմա խոսելն անիմաստ է՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։

Մենք պետք է ավելի քիչ խոսենք և ավելին անենք։ Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան խոսքերը։ Մեր նպատակն է բարելավել մեր խաղը, և ես լիովին կենտրոնացած եմ դրա վրա», – ասել է 25-ամյա հարձակվողը խաղից հետո տված հարցազրույցում։

Վլահովիչի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Բազմաթիվ լուրերի համաձայն՝ խաղացողը չի պլանավորում երկարաձգել այն։