Լիոնել Մեսսին շարունակում է փայլել «Ինտեր Մայամիում»։
38-ամյա արգենտինացին դարձավ MLS-ի կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և նաև անվանվեց մրցաշարի լավագույն խաղացող։
«Ես երբեք չեմ հոգնում գոլեր խփելուց. ես վայելում եմ դա։ Ես սիրում եմ մրցել, հաղթել և օգնել թիմին։ Երբ ես դաշտում եմ, միշտ փորձում եմ հնարավորինս շատ ներդրում ունենալ տարբեր ձևերով», – լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը։