Լոնդոնի «Թոթենհեմի» կողմից հոլանդացի պաշտպան Միկի վան դե Վենի տրանսֆերի գինը հայտնի է դարձել։
Fichajes-ի տվյալներով՝ «Թոթենհեմը» 24-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է մոտ 100 միլիոն եվրո։ Հետաքրքրված են նաև «Ռեալ Մադրիդը», «Լիվերպուլը» և «Բավարիան»։
Բարձր գինը, ըստ որոշ տեղեկությունների, պայմանավորված է վան դե Վենի պայմանագրի ժամկետով, որը գործում է մինչև 2029 թվականը։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Թոթենհեմի» կազմում մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ։
Transfermarkt-ի տվյալներով՝ վան դե Վենի արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։