Լուչիանո Սպալետտին կգլխավորի «Յուվենտուսը»

Լուչիանո Սպալետին նշանակվելու է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը կնքելու են պայմանագիր, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Դրանում ներառված է կետ, համաձայն որի պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե «Բիանկոներին» կարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

66-ամյա մասնագետը վերջին անգամ աշխատել է Իտալիայի ազգային հավաքականում՝ 2023-ից 2025թթ., իսկ մինչ այդ գլխավորել է «Նապոլին», «Ինտերը», «Զենիթը» և մի շարք այլ ակումբներ։