Էդեն Ազարը ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի փառքի սրահում

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փառքի սրահում։ Նախկին խաղացողը մեկնաբանել է.

«Ինձ համար շատ բան է նշանակում ընդգրկվել Պրեմիեր լիգայի փառքի սրահում։ Ես անչափ հպարտ եմ լինել այս խաղացողների խմբի մաս։ Կարծում եմ՝ մենք հիանալի թիմ կկազմեինք։

Ես միշտ ցանկացել եմ վայելել խաղը և ուրախություն պարգևել երկրպագուներին՝ նրանց, ովքեր տոմսեր էին գնում կամ դիտում էին խաղերը հեռուստացույցով։ Այսպես ճանաչվելը յուրահատուկ զգացողություն է ինձ և իմ ընտանիքի համար», – ասել է Ազարը։

Էդեն Ազարը թոշակի է անցել 32 տարեկանում՝ չկարողանալով հայտնվել «Ռեալ Մադրիդում»։