Վերջին օրերին Վինիսիուս Ժունիորի ապագան շահարկումների առարկա է դարձել։ Լուրեր են շրջանառվում, որ Խաբի Ալոնսոյի հետ նրա վատ հարաբերությունները կարող են ստիպել բրազիլացուն լքել «Ռեալ Մադրիդը»։
Ավելին, մադրիդյան սուպերակումբը կարող է վաճառել Վինիսիուսին 2026 թվականին՝ մեկ տարի անց նրան անվճար չկորցնելու համար։ Սա այն դեպքում, եթե նրա պայմանագիրը չերկարաձգվի։
The Sun-ը հոդված է հրապարակել Վինիսիուսի ապագայի մասին։ Այնտեղ նշվում է, որ եթե բրազիլացին լքի «Ռեալ Մադրիդը», Պրեմիեր լիգայի բոլոր «մեծ վեցյակի» ակումբները՝ «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը», կպայքարեն նրա համար տրանսֆերային շուկայում։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 25-ամյա Վինիսիուսին գնահատում է 150 միլիոն եվրո։