Վինիսիուս Ժունիորը հրապարակավ ներողություն է խնդրել

«Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը հրապարակավ ներողություն է խնդրել «Էլ Կլասիկոյի» ընթացքում փոխարինվելիս իր արձագանքի համար։

«Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր մադրիդիստներից իմ պահվածքի համար, երբ փոխարինվեցի «Էլ Կլասիկոյում»։ Այսօր մարզմանը անձամբ ներողություն եմ խնդրել թիմակիցներիցս, ակումբից և նախագահից, և նույնը ուզում եմ անել հրապարակորեն։

Երբեմն կիրքս առավելություն է ստանում ինձ վրա։ Իմ մրցունակ բնավորությունը ծնվել է այս ակումբի հանդեպ ունեցած սիրուց։ Խոստանում եմ շարունակել ամեն վայրկյան պայքարել «Ռեալի» համար, ինչպես արել եմ առաջին օրվանից», — գրել է բրազիլացին։