ՊՍԺ-ն եկամտային ռեկորդ է գրանցել

ՊՍԺ-ն 2024/25 մրցաշրջանում պատմական ռեկորդային եկամուտ է գրանցել, տեղեկացնում է AS-ը։

Փարիզցիները կոմերցիոն պայմանագրերից վաստակել են 367 միլիոն եվրո, տոմսերի և խաղերի վաճառքից՝ 175 միլիոն, իսկ մրցաշարերում հաղթանակների շնորհիվ ընդհանուր եկամուտը կազմել է 837 միլիոն եվրո՝ աննախադեպ ցուցանիշ ֆրանսիական ակումբի պատմության մեջ։

Նույն մրցաշրջանում ՊՍԺ-ն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և դարձել Ֆրանսիայի չեմպիոն ու գավաթակիր։