«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի պարտությունը Սաուդյան Արաբիայի Թագավորի գավաթի 1/8 եզրափակչում՝ «Ալ Իթիհադի» նկատմամբ 1:2 հաշվով։
«Մենք հաստատակամ ենք, սովորում ենք և միասին առաջ ենք շարժվում», — գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։
40-ամյա պորտուգալացին խաղը սկսել է մեկնարկային կազմում և հասցրել է մեկ հարված կատարել դարպասին, իսկ «Ալ Նասրը» դուրս է մնացել Թագավորի գավաթից։