«Ռեալ Մադրիդը» ցանկանում է աստղային տրանսֆեր իրականացնել

TEAMtalk-ի փոխանցմամբ՝ «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

Չնայած «Լոս Բլանկոսը» դիտարկում է կենտրոնական պաշտպանին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությունը, ակումբը շարունակում է հետաքրքրված լինել Վան դե Վենով։

Այնուամենայնիվ, «Ռեալ Մադրիդը» հասկանում է, որ հոլանդացուն ձեռք բերելը դժվար կլինի, քանի որ «Թոթենհեմը» նրա համար 2023 թվականին վճարել է գրեթե 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա վան դե Վենը մասնակցել է 13 խաղի բոլոր մրցաշարերում և խփել հինգ գոլ։ Նրա պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։