Հանս-Դիտեր Ֆլիկը գիտի, թե որն է «Բարսելոնայի» խաղային անկման պատճառը

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը գիտի, թե ինչու թիմը այս մրցաշրջանում այդքան հաջողակ չի եղել։

Կիրակի օրը «Բլաուգրանան» «Էլ Կլասիկոյում» 2-1 հաշվով պարտություն կրեց «Ռեալ Մադրիդից»՝ մրցաշարային աղյուսակում «Լոս Բլանկոսի» հետ տարբերությունը մեծացնելով մինչև հինգ միավոր։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ Ֆլիկը կարծում է, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր խնդիրը դարպասի մոտ արդյունավետության պակասն է։ Անցյալ մրցաշրջանում կատալոնական հսկան հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նոյեմբերի 2-ին «Բարսելոնան» տանը կխաղա «Էլչեի» դեմ։