Մեյսոն Գրինվուդի համար պայքարում են անգլիական և իսպանական գրանդները

Լոնդոնի «Թոթենհեմը» միացել է «Մարսելի» վինգեր Մեյսոն Գրինվուդի համար պայքարին, ըստ լրագրող Էկրեմ Քոնուրի։

Աղբյուրի համաձայն՝ «Մարսելը» ցանկանում է պահել 24-ամյա ֆուտբոլիստին, բայց պատրաստ է բանակցել, եթե ստանա շռայլ առաջարկ։
Աղբյուրի համաձայն՝ ոչ միայն «Թոթենհեմը», այլև «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Վեսթ Հեմը» և «Ասթոն Վիլան» հետաքրքրված են լավ մարզավիճակում գտնվող Գրինվուդով։

Անգլիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 խաղի՝ խփելով ութ գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։