Opta սուպերհամակարգիչը որոշել է Պրեմիեր Լիգայի տիտղոսի ֆավորիտին՝ առաջնության 9-րդ տուրի բոլոր խաղերի ավարտից հետո:
Սուպերհամակարգիչը «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատում է 66.86%: Opta-ն կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի 13.10% գործակցով, մինչդեռ գործող չեմպիոն «Լիվերպուլը» ֆավորիտ է 11.09% գործակցով:
Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի ավարտին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»՝ 22 միավորով: «Բորնմութը» 18 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Թոթենհեմը» և «Սանդերլենդը» նույնպես լավագույն քառյակում են՝ 17-ական միավորով: