ՊՍԺ-ի 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան խոսել է իր նախկին թիմակից՝ կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին։
«Մեծ հաճույք էր նրա հետ խաղադաշտը կիսելը։ Նա շատ բազմակողմանի կիսապաշտպան է։ Նա ուներ ամեն ինչ՝ պաշտպանություն, հարձակում, տեսլական, տեխնիկա: Ես իսկապես վայելեցի նրա հետ խաղալը:
Մենք շատ լավ էինք լրացնում միմյանց։ Ափսոս, որ մենք այդքան շատ միասին չխաղացինք։ Նա իսկական կախարդ է, հիանալի կիսապաշտպան», – Վիտինյայի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Մարկո Վերատին 2012-ից 2023 թվականներին հանդես է եկել ՊՍԺ-ում։ 2025 թվականի ամռանից ի վեր 32-ամյա իտալացին հանդես է գալիս կատարյան «Ալ-Դուհաիլում»։