«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Արգենտինայում կյանքի և «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։
«Արգենտինան մանկուց ինձ համար ամեն ինչ է եղել։ Կյանքում սովորած ամեն ինչ սովորել եմ այնտեղ՝ տանը։ Արժեքները, որոնք սովորել եմ հորիցս և մորիցս, և դաստիարակությունը, որը միշտ կապված է եղել իմ ընտանիքի հետ սկզբից։
Հետո ես տեղափոխվեցի «Բարսելոնա», և ստիպված էի սկսել զրոյից։ Ես մենակ էի նոր երկրում, որտեղ ոչ մեկին չէի ճանաչում։ Եվ ժամանակի ընթացքում այդ ամբողջ փորձը փոխանցեցի իմ նոր կյանքին», – ասել է Մեսսին NBC News-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում հարձակվողը MLS-ի կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր։ 28 խաղում արգենտինացի ֆուտբոլիստը խփել է 29 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։