Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնան» կարող է ընկերական հանդիպում անցկացնել Պերուում։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանան» բանակցություններ է վարում Հարավային Ամերիկայում ընկերական խաղ կազմակերպելու համար։
Եթե կողմերը համաձայնության գան, «Բարսելոնան» խաղից կվաստակի մոտավորապես 7-ից 8 միլիոն եվրո։
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 22 միավորով, իսկ «Լոս Բլանկոսը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։