«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի հարձակվող Սանտիագո Խիմենեսի գոլային երաշտը։ 24-ամյա մեքսիկացին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի գոլ չի խփել։
«Խիմենեսը պետք է հանգիստ մնա։ Ես գոհ եմ նրանից, և գոլերը շուտով կլինեն», – մարզչի խոսքերը մեջբերել է լրագրող Նիկոլո Շիրան։
Խիմենեսը այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում անցկացրել է ինը հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։