«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան խոսել է Անգլիայում իր դեբյուտային մրցաշրջանում իր առջև ծառացած դժվարությունների մասին։
«Նախորդ մրցաշրջանում ես լավ մարզավիճակում չէի։ Ես հոգեբանորեն պատրաստ չէի և չխաղացի, բայց ես հանգիստ ընդունեցի դա, քանի որ գիտեի, որ զիջում եմ թիմակիցներիս։ Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն», – ասել է 28-ամյա ֆուտբոլիստը The Times-ին։
Այս մրցաշրջանում Կիեզան արդեն խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում Արնե Սլոթի թիմի կազմում անցկացված ինը խաղերում։