Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ «Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուհադդին գրավել է առաջատար եվրոպական գրանդների ուշադրությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին իտալական «Յուվենտուսի» սկաուտները ներկա են գտնվել «Լիլի» խաղերին՝ 18-ամյա Բուհադդիին հետևելու համար։ Հաղորդվում է, որ «Արսենալը», ՊՍԺ-ն և «Բորուսիա Դորտմունդը» նույնպես ուշադիր հետևում են կիսապաշտպանի առաջընթացին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման և գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիլի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆրանսիացու արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։