Էնցո Մարեսկա․ «Մեր մրցակիցները հիմա մեր դեմ այլ կերպ են խաղում»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է թիմի այս մրցաշրջանի դժվարությունների մասին իր մտքերով։

«Մենք պետք է սովորենք և կատարելագործվենք։ Ես սա մեր ֆուտբոլիստներին ամեն օր եմ ասում։ Մեր մրցակիցները հիմա մեր դեմ այլ կերպ են խաղում, ինչը, հավանաբար, պայմանավորված է մեր անցյալ մրցաշրջանի հաջողություններով», – Մարեսկայի խոսքերը մեջբերել է լրագրող Բոբի Վինսենթը։

Լոնդոնցիները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում ընդամենը իններորդ տեղում են։