Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոմելու Լուկակուն

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն թիմ կվերադառնա այս շաբաթվա վերջում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Բելգիացի հարձակվողը չի խաղացել նախամրցաշրջանային մարզումների մեկնարկից ի վեր։ Նա մկանային վնասվածք է ստացել օգոստոսի 14-ին «Օլիմպիակոսի» դեմ ընկերական խաղում։

Լուկակուն «Նապոլի» է տեղափոխվել «Չելսիից» 2024 թվականի ամռանը՝ 30 միլիոն եվրոյի դիմաց։