«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել NBC-ին, որում արտահայտել է իր կարծիքը ամերիկյան լիգայի բարեփոխման վերաբերյալ։
Մասնավորապես, արգենտինացին կոչ է արել վերացնել աշխատավարձի առաստաղը՝ մրցակցությունը մեծացնելու համար։
«Յուրաքանչյուր թիմ պետք է կարողանա գրավել ֆուտբոլիստների և պայմանագիր կնքել իրենց ցանկացած ֆուտբոլիստների հետ՝ առանց սահմանափակումների կամ կանոնների։
Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր թիմ ունի այդ հնարավորությունը, և կարծում եմ, որ եթե նրանց տրվեր այդ ազատությունը, շատ ավելի մեծ ֆուտբոլիստներ կգան և կնպաստեն MLS-ի զարգացմանը», – ասել է արգենտինացին։