«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնդրել է իր գործակալին գտնել մեկ այլ ակումբ, եթե «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան անհրաժեշտ չի համարում։
Բրազիլացին մտադիր չէ երկարաձգել իր պայմանագիրը, եթե իրավիճակը չբարելավվի։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի (2-1) ժամանակ, 72-րդ րոպեին փոխարինվելուց հետո, Վինիսիուսը իր դժգոհությունը հայտնեց Ալոնսոյից։ Կարճ ժամանակ անց նա վերադարձավ պահեստայինների նստարան և թիմակիցների հետ դիտեց խաղի վերջին հատվածը։