«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մաթեուս Կունյան խոսել է Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Բրայթոնի» դեմ խաղում խփած իր գոլի մասին։
26-ամյա բրազիլացին գոլ խփեց 24-րդ րոպեին։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 4-2 հաշվով։
«Վա՜յ։ Ես այնքան շատ եմ աշխատել սրա համար։ Ես այնքան ուրախ եմ։ Թիմակիցներս սկսեցին կատակել, իսկ հետո ասացին. «Վա՜յ, դու կարող ես գոլ խփել»։ Այսպիսի բաներ պատահում են, և բոլորը ինձ առաջ են մղում, և ես ինձ շատ բախտավոր եմ զգում, որ այստեղ եմ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։
2025/26 մրցաշրջանում Կունյան անցկացրել է 9 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։