Բուկայո Սական կարող է դառնալ «Արսենալի» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Football Insider-ի փոխանցմամբ՝ «Արսենալը» մոտ է հարձակվող Բուկայո Սակայի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ըստ աղբյուրի՝ պայմանագրի թարմացված պայմանները կարող են 24-ամյա անգլիացուն դարձնել «Արսենալի» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ շաբաթական մոտավորապես 343,000 եվրո վաստակելով։

Պայմանագիրը կերկարաձգվի հինգ տարով։ Բանակցությունները լավ են ընթանում։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականի հունիսի 30-ին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։