«Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը իր մեքենայով հարվածել է էլեկտրական անվասայլակով 81-ամյա տղամարդու։
Quicomo.it-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 9:40-ին։
Աղբյուրի համաձայն՝ բախումը չափազանց ուժեղ է եղել, և չնայած փրկարարների անհապաղ միջամտությանը, տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել։ Նրան տեղում մահացած են ճանաչել։ Ճանապարհը ժամանակավորապես փակվել է՝ շտապօգնության ծառայությունների և պլանային ստուգումների համար։
Նաև Մարտինեսը, ըստ տեղեկությունների, շոկի մեջ է միջադեպից հետո։ 27-ամյա ֆուտբոլիստը չի տուժել, բայց խորապես ցնցված է միջադեպից։