Ֆրանչեսկո Տոտտի․ ««Յուվենտուսը» մեծ գործարք կկատարի՝ նրա հետ պայմանագիր կնքելով»

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարծիք է հայտնել Լուչիանո Սպալետտիի՝ որպես «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզչի հնարավոր նշանակման վերաբերյալ։

Ավելի վաղ թուրինյան ակումբը հայտարարել էր Իգոր Տուդորի հրաժարականի մասին։ Ըստ լուրերի՝ Սպալետտին «Յուվենտուսի» նոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է։

«Գիտեմ, որ նա այդ պաշտոնի թեկնածուներից մեկն է։ Կարծում եմ՝ նա հիանալի ձեռքբերում կլինի «Յուվենտուսի» համար։

Լուչիանոն ուժեղ, նվիրված մարզիչ է, որը ձգտում է հաջողության՝ անկախ նրանից, թե որտեղ է հայտնվում։ «Յուվենտուսը» մեծ գործարք կկատարի՝ նրա հետ պայմանագիր կնքելով», – Տոտտիի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։