Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Էրլինգ Հոլանդի առողջական վիճակին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին՝ «Սուոնսի Սիթիի» դեմ Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի խաղից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 29-ին:

«Ես այսօր դեռ չեմ տեսել Էրլինգ Հոլանդին, բայց կապտուկը կապտուկ էր, և նա ամեն օր ավելի լավ է զգում։ Մենք այսօր կեսօրին կմարզվենք և կտեսնենք, թե ինչպես է նա իրեն զգում», – ասել է Գվարդիոլան ակումբի պաշտոնական կայքում։

Այս մրցաշրջանում Հոլանդը ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։