«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի մասին։ Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում «Քաղաքայինների» կազմում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել՝ փոխարինման դուրս գալով «Հադերսֆիլդի» դեմ Լիգայի գավաթի խաղում։
«Կխաղա՞ Ֆիլիպսը։ Նա մեկնարկային կազմում չէ, բայց կարող է մեզ հետ գալ։ Նա թիմային ֆուտբոլիստ է, թիմի մի մասն է։ Նա մարզվում է, և մենք նրան վերաբերվում ենք ինչպես ցանկացած այլ ֆուտբոլիստի։ Նրա խաղալու որոշումը իմն է», – մամուլի ասուլիսում ասել է Պեպ Գվարդիոլան։
Հոկտեմբերի 29-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում կմրցի «Սուոնսի Սիթիի» հետ։