Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղից հետո կատալոնական ակումբի երիտասարդ եզրային հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, գրառում է հրապարակել սոցիալական ցանցերում։
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Ձեր բախտն է բերել, որ նա ընդամենը 18 տարեկան է։ Կհանդիպենք Բարսելոնայում», — գրել է Նասրաուին՝ կցելով որդու լուսանկարը, ակնարկելով Լամին Յամալի ապագա հանդիպումը մադրիդյան ակումբի հետ։