«Ռեալում» չգիտեն, թե ինչու է Անդրեյ Լունինը կարմիր քարտ ստացել «Էլ-Կլասիկոյի» ժամանակ

«Ռեալ Մադրիդի» պահեստային դարպասապահ Անդրեյ Լունինը կարմիր քարտ ստացավ «Էլ Կլասիկոյի» վերջում տեղի ունեցած կռվի ժամանակ։

Ըստ The Athletic-ի՝ մադրիդյան ակումբը չգիտի, թե ինչու է ուկրաինացին հեռացվել խաղադաշտից, քանի որ Լունինը պարզապես պաշտպանում էր Վինիսիուս Ժունիորին «Բարսելոնայի» խաղացողներից։

«Լոս Բլանկոսը» պատրաստվում է բողոքարկել որոշումը։ «Ռեալ Մադրիդը» տանը 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը գոլեր խփեցին մադրիդյան թիմի կազմում։

«Լոս Բլանկոսը» գլխավորում է Լա Լիգան՝ հինգ միավորով առաջ անցնելով «Բլաուգրանայից»։ Իսպանիայի առաջնության հաջորդ փուլում «Ռեալ Մադրիդը» կհյուրընկալի «Վալենսիային»։