«Ռեալում» որոշում են կայացրել Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը դժգոհ է Վինիսիուս Ժունիորի պահվածքից՝ Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» դեմ խաղում փոխարինման հետ կապված։

Սակայն մադրիդյան ակումբի ղեկավարությունը չեզոք է մնում՝ կարծելով, որ հարցը գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի իրավասության մեջ է։ Marca-ի տվյալներով՝ «Լոս Բլանկոսը» չի միջամտի կամ տուգանքներ չի կիրառի Վինիսիուսի նկատմամբ։

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը հույս ունի, որ Վինիսիուսը դաս կքաղի և ապագայում կխուսափի նման վարքից։ Նրանք ցանկանում են, որ բրազիլացին օրինակ ծառայի, քանի որ նա թիմի ավագներից մեկն է։

«Ռեալ Մադրիդը» գլխավորում է Լա Լիգան՝ հինգ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։