Ուեյն Ռունին քննադատել է Վիրջիլ վան Դեյկին և Մոհամեդ Սալահին

«Լիվերպուլը» պարտվել է Պրեմիեր լիգայի վերջին չորս խաղերում։ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է մերսիսայդյան թիմի առաջատարներին՝ պաշտպան Վիրջիլ վան Դեյկին և հարձակվող Մոհամեդ Սալահին։

«Հիմա ժամանակն է, որ մարզիչը և ղեկավարները արագ հասկանան և շտկեն սա։ Վան Դեյկն ու Սալահը նոր պայմանագրեր են ստորագրել, բայց չեմ կարծում, որ նրանք այս մրցաշրջանում դարձել են թիմի իրական առաջնորդներ։ Կարծում եմ՝ նրանց մարմնի լեզուն շատ բան է ասում։

Եվ դա ցույց է տալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Նրանք թիմի երկու լավագույն խաղացողներն են, և նրանց վերաբերմունքն ու վարքագիծը ազդում են բոլորի վրա։ Եթե ես լինեի «Լիվերպուլի» երկրպագու, դա շատ մտահոգիչ կլիներ ինձ համար», – ասել է Ռունին։