«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հիանալի խաղ ցուցադրեց «Էլ Կլասիկոյում»։
«Ռեալ Մադրիդը» տանը հաղթեց «Բարսելոնային» 2-1 հաշվով, որտեղ Բելինգհեմը խփեց գոլ և գոլային փոխանցում կատարեց Կիլիան Մբապպեին։
Goal-ի տվյալներով՝ Բելինգհեմը կարող է պատժվել «Կլասիկոյից» հետո։ Սոցիալական ցանցերում տարածվել է Բելինգհեմի աճուկին ձեռքով ժեստ անելու տեսանյութ։
Եվրո 2024-ի ժամանակ այս ժեստի համար անգլիացին որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել։
Լա Լիգան և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կքննարկեն Բելինգհեմի տեսանյութը և որոշում կկայացնեն։