Վինիսիուս Ժունիորը դիմել է «Ռեալի» երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խիստ զգացմունքային արձագանք է տվել թիմի «Բարսելոնայի» նկատմամբ գրանցած 2:1 հաղթանակին Լա Լիգայի 10-րդ տուրում։ Բրազիլացին ընդգծել է, որ խաղացողներն այս մրցավեճում նպատակ չեն ունեցել վիրավորել մրցակցի ֆուտբոլիստներին կամ «կապտանռնագույնների» երկրպագուներին։

«Սիրելի մադրիդիստներ, հատկապես նրանք, ովքեր եկել էին «Բեռնաբեու» և ամբողջ ուժով աջակցում էին մեզ։ «Էլ Կլասիկոն» միշտ իրարանցում է առաջացնում թե դաշտում, թե դրա սահմաններից դուրս։

Մենք փորձում ենք պահպանել ինքնատիրապետում, բայց դա միշտ չի ստացվում։ Մենք չենք ցանկանում վիրավորել ո՛չ երիտասարդ խաղացողներին, ո՛չ երկրպագուներին։ Դաշտ դուրս գալով՝ մենք կատարում ենք մեր պարտականությունը, և այսօր հենց այդպես էլ եղավ։
Hala Madrid!» — նշել է Վինիսիուսը։