«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ձախ ազդրի մկանային վնասվածք, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Sky Sport-ի տվյալներով՝ 36-ամյա ֆուտբոլիստի վերականգնման գործընթացը կարող է տևել մոտ մեկ ամիս։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը վնասվածքն ստացել է Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի «Նապոլի»–«Ինտեր» հանդիպման (1:3) ընթացքում՝ փոխարինվելով խաղի 32-րդ րոպեին։