Լավ լուր «Բարսելոնայի» երկրպագուների համար․ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին երկուշաբթի օրը վերսկսել է մարզումները թիմի հետ։
«Կլասիկոյին» մասնակցած ֆուտբոլիստները զբաղված էին վերականգնողական վարժություններով, մինչդեռ մնացած խաղացողները աշխատում էին ավելի ինտենսիվ ռեժիմով, հայտնում է Marca-ն։
Լևանդովսկին կարող է վերադառնալ խաղադաշտ Իսպանիայի առաջնության առաջիկա՝ «Էլչեի» դեմ խաղում, որը նախատեսված է նոյեմբերի 2-ին, կիրակի օրը։ Սակայն նրա մասնակցությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես կզգա իրեն լեհ հարձակվողը շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան», առանց Լևանդովսկու, կիրակի օրը 2:1 հաշվով պարտվել էր «Ռեալ Մադրիդին»։