BBC-ն ներկայացրել է Պրեմիեր լիգայի յուրօրինակ աղյուսակ, որտեղ հաշվի են առնվել միայն բաց խաղից խփված գոլերը։
Այդ ցուցակում Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կիսում են առաջին տեղը՝ 18-ական միավորով։ Նրանց հաջորդում են «Տոտենհեմ Հոթսպուրը» և «Բորնմութը»՝ 16-ական միավորով։
Մինչդեռ Պրեմիեր լիգայի պաշտոնական աղյուսակը գլխավորող «Արսենալը» այս տարբերակում հինգերորդ տեղում է՝ 15 միավորով։
Ներքևի հատվածում փոփոխություններ գրեթե չկան․ «Վեսթ Հեմը» 18-րդն է (3 միավոր), «Նոթինգհեմ Ֆորեսթը»՝ 19-րդը (1 միավոր), իսկ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսը»՝ վերջինը՝ առանց միավորի։