Իգոր Տուդորը հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Յուվենտուսի» ղեկավարությունը տեղեկացրել է գլխավոր մարզիչ Իգոր Տուդորին իր պաշտոնանկության մասին՝ վերջին վատ արդյունքներից հետո:

Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

47-ամյա Տուդորը «Յուվենտուսը» ստանձնել է 2025 թվականի մարտի 23-ին։ Հունիսի 13-ին թուրինյան ակումբը երկարաձգել է խորվաթի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի ութ խաղից հետո «Ծեր սինյորան» ունի 12 միավոր և զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։