«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սահմանեց ակումբային նոր ռեկորդ՝ դառնալով 21-րդ դարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել «Բարսելոնայի» դեմ խաղում, հայտնում է Opta-ն։
Անգլիացին երեկվա խաղում 22 տարեկան 119 օրական հասակում խփեց մեկ գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Բելինգհեմը գերազանցեց Վինիսիուս Ժունիորի ռեկորդը, ով նույնը արել էր 2023 թվականի ապրիլին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղում՝ 22 տարեկան 267 օրական հասակում։
Հիշեցնենք, որ երեկվա խաղում «Ռեալ Մադրիդը» հաղթեց 2-1 հաշվով։