«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը պլանավորում է գնել այն առանձնատունը, որտեղ նախկինում ապրել են «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան, հայտնում է Sport.es-ը:
18-ամյա իսպանացին պլանավորում է տեղափոխվել այնտեղ իր ընկերուհու՝ ռեփեր Նիկի Նիկոլի հետ։
Ըստ աղբյուրի՝ Յամալը կապրի թիմակիցներ Ալեխանդրո Բալդեի և Ռոնալդ Արաուխոյի հարևանությամբ: Առանձնատունը գտնվում է Էսպլուգե դե Լյոբրեգատ թաղամասի բարձրակարգ բնակելի համալիրում:
Յամալը «Բարսելոնայուն» հանդես է գալիս 2023 թվականից։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 114 հանդիպում, խփել 28 գոլ և կատարել 39 գոլային փոխանցում։