Լա Լիգայի 10-րդ տուրի «Էլ-Կլասիկոյում» «Բարսելոնայի» դեմ խաղում «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի խփած գոլը (2-1) ֆրանսիացու 12-րդն էր «Բլաուգրանայի» դեմ ինը խաղերում։
21-րդ դարում միայն Մբապպեի հայրենակից Կարիմ Բենզեման և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն են ավելի շատ գոլ խփել կատալոնացիների դեմ։
Ռոնալդուն 20 գոլ է խփել «Բարսելոնայի» դեմ՝ 34 խաղում։ Բենզեման 16 գոլ է խփել իր մասնակցած 46 «Էլ-Կլասիկոներում»։
«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայում առաջինն է՝ 10 խաղից հետո 27 միավորով։ «Բարսելոնան» շարունակում է մնալ երկրորդը՝ 22 միավորով։