«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը շուտով կարող է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից:
Կիրակի օրը «Ծեր սինյորան» Ա Սերիայում 0-1 հաշվով պարտվեց «Լացիոյին», որը նրանց երրորդ անընդմեջ պարտությունն էր։
Ըստ ilBiancoNero-ի, Իգոր Տուդորը դեռևս պաշտոնանկության վտանգի տակ չէ։ Ակումբը փնտրում է խորվաթի հնարավոր փոխարինողներ, բայց ներկայումս նրան պաշտոնանկ անելու ծրագրեր չունի։
Նշենք, որ «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը։